ՀԷՑ-ում 2 օր անընդմեջ քննարկումներ՝ ներդրումային ծրագրի իրականացման և նոր միացման հայտերի ուշացումների հետ կապված անհրաժեշտ գործողությունների շուրջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը և գրառմանը կից տեսանյութ հրապարակել։