Իրանի իշխանությունները խոստովանել են, որ հանրապետության միջուկային օբյեկտների ենթակառուցվածքները մասամբ վնասվել են հուլիսին ԱՄՆ-ի հարվածների ժամանակ, սակայն վստահություն են հայտնել, որ հասցված վնասը կարող են վերականգնել:
Իրանի փոխնախագահ և Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ընդգծել է, որ Թեհրանն ունի վնասը վերականգնելու կարողություն՝ շնորհիվ կուտակված փորձի։
Պաշտոնյան նաև դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ ուղղակի բանակցություններին՝ ասելով, որ դրա անհրաժեշտությունը չկա:
«Նրանց հետ բանակցելու կարիք չկա։ ԱՄՆ կառավարությունը հսկայական անարդարություն է գործել Իրանի ժողովրդի նկատմամբ՝ լուրջ հարվածներ հասցնելով Իսլամական հեղափոխության սկզբից ի վեր, վերջերս էլ ռազմական հարձակում իրականացրեց մեր երկրի վրա»,- պարզաբանել Է Էսլամին:
Associated Press-ն էլ, հղում անելով արբանյակային լուսանկարներին, հաղորդել է, որ Իրանը սկսել է վերականգնել հրթիռների արտադրության օբյեկտները, որոնք հունիսին Իսրայելի կողմից հարձակման են ենթարկվել 12-օրյա պատերազմի ժամանակ։ Վերականգնողական աշխատանքներն իրականացվում են Թեհրանից ոչ հեռու գտնվող Փարչինի և երկրի հյուսիսում գտնվող Շահրուդի օբյեկտներում: