Նյու Յորքում ավարտված Դոնալդ Թրամփ-Վոլոդիմիր Զլենսկի հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահն այն որակել է «շատ լավ»։
«Այն (հանդիպումը նկատի ունի) թերևս ամենաիմաստալիցն էր»,- ասել է Զելենսկին:
Ավելի վաղ՝ Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Թրամփը խուսափել էր պատասխանել Կիևի անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցին։
«Մենք այս մասին կխոսենք ավելի ուշ»,- հայտարարել էր ամերիկացի առաջնորդը։
Հանդիպումից հետո սոցցանցում արված գրառմամբ, Թրամփը մասնավորապես գրել է.
«Ուսումնասիրելով և լիովին հասկանալով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական և տնտեսական իրավիճակը, ինչպես նաև տեսնելով այն տնտեսական խնդիրները, որոնք ստեղծում է Ռուսաստանը, ես կարծում եմ, որ Ուկրաինան Եվրամիության աջակցությամբ ի վիճակի է պայքարել և վերանվաճել իր ամբողջ տարածքը՝ սահմանները վերադարձնելով նախնական վիճակին։
Ժամանակի, համբերության և Եվրոպայի, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության դեպքում, նախնական սահմաններին վերադարձը լիովին իրատեսական տարբերակ է»: