Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քննարկել են Երևան-Թբիլիսի գործակցության հեռանկարները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մեր ժողովուրդներին կապող դարավոր բարեկամությունն ու հարևանությունն այսօր վերածվել են նաև արդյունավետ համագործակցության մեր երկու մայրաքաղաքների միջև։
Երևանը մեծապես կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք այն ուղղությունները, որոնք կարող են դառնալ փոխշահավետ և արդյունավետ գործընկերության հիմք՝ նպաստելով մեր քաղաքների զարգացմանը և մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։
Այցի շրջանակում առանձնահատուկ իրադարձություն է նաև այն, որ այսօր Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պետական թատրոնում ելույթ կունենա «Երևան» երիտասարդական նվագախումբը՝ նվիրված Հայաստանի անկախության տարեդարձին»,- գրել է Ավինյանը։

