Իսրայելը դժգոհություն է հայտնել պաղեստինյան պետությունը ճանաչելու մի շարք երկրների որոշման կապակցությամբ, հաղորդել են իսրայելական ԶԼՄ-ները:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Պաղեստինը ճանաչելով՝ այդ երկրները «հսկայական պարգև են հանձնում ահաբեկչությանը»։ «Դա տեղի չի ունենա։ Հորդանանի արևմուտքում Պաղեստին պետություն չի լինի»,- ասել է նա։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «կտրականապես մերժում է Մեծ Բրիտանիայի և մյուս պետությունների կողմից Պաղեստինի միակողմանի ճանաչումը»։
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ը ողջունել է այդ որոշումը՝ հավելելով, որ պաշտոնական ճանաչմանը պետք է հաջորդեն «իրական գործնական միջոցառումներ»։
Պաղեստին պետության ճանաչման մասին հայտարարել են Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Անդորրան, Ավստրալիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Սան Մարինոն։