Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները դարձել են Երևանում անցկացված 2025 թվականի Եվրոպայի համալսարանների շախմատի առաջնության ոսկե մեդալակիրներ՝ թե՛ տղաների և թե՛ աղջիկների մրցապայքարում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Տղաների թիմը դարձել է առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր՝ գրավելով 1-ին հորիզոնականը նաև կայծակնային շախմատի ձևաչափով անցկացված մրցումներում։
ՀՖԿՍՊԻ-ի տղաների թիմի կազմում առաջնությանը մասնակցել են Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը, իսկ աղջիկների թիմում՝ Մարիամ Ավետիսյանը և Մարիամ Խաչատրյանը: Թիմի մարզիչը մարմնամարզության, սպորտային պարերի, գեղասահքի և շախմատի ամբիոնի դոցենտ Երվանդ Հակոբյանն էր։
Առաջնությանը մասնակցել է 17 երկրի 32 համալսարանի 40 թիմ: Հայաստան է ժամանել շուրջ 120 պատվիրակ։ Առաջնությունը կազմակերպվել է Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի (EUSA), Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և ՀՊՏՀ նախաձեռնությամբ, մասնագիտական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի շախմատի ակադեմիան։