Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կգործուղվի Բելգրադ (Սերբիայի Հանրապետություն):
Այս մասին նշվում է ԱԺ նախագահի սեպտեմբերի 19-ի կարգադրության մեջ:
Պատգամավորը Բելգրադ կգործուղվի հոկտեմբերի 13-15-ը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական և զարգացման քաղաքականության հանձնաժողովի 65-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար: