Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Աֆղանստանի հետ՝ Բագրամի ավիաբազայում ռազմական ներկայությունը վերականգնելու համար։
«Մենք երբեք չպետք է հեռանայինք այդտեղից»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ ճեպազրույցում։
Ավելի վաղ Թրամփը նման հայտարարություն էր արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նրա ձևակերպմամբ՝ բազան ռազմավարական դիրք ունի, այն գտնվում է չինական միջուկային օբյեկտների մոտակայքում:
Ըստ The Wall Street Journal-ի՝ Թրամփի վարչակազմը ցանկանում է ռազմական փոքր ներկայություն ունենալ Բագրամի բազայում՝ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։
Ամերիկյան ուժերը դուրս էին բերվել Աֆղանստանից 2021 թվականին։