Էստոնիայի իշխանությունը հայտնել է, որ ռուսական 3 МиГ-31 կործանիչը առանց թույլտվության մտել է երկրի օդային տարածք և այնտեղ մնացել 12 րոպե:
Այս ֆոնին Տալլինը խնդրել է ակտիվացնել Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածը: Դրա համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամները խորհուրդ կհրավիրեն՝ որոշելու՝ արդյոք Դաշինքի անդամ պետության տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը կամ անվտանգությանը վտա՞նգ է սպառնում։
Օրեր առաջ ռուսական ԱԹՍ-ների ներխուժման պատճառով նույն խնդրանքով ՆԱՏՕ-ին էր դիմել նաև Լեհաստանը:
Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է բոլոր մեղադրանքները: Ըստ գերատեսչության՝ սեպտեմբերի 19-ին ռուսական կործանիչները պլանային թռիչք են կատարել Կարելիայից Կալինինգրադի օդանավակայան և չեն խախտել որևէ պետության օդային տարածք:
Զուգահեռ՝ Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ ռուսական երկու կործանիչ էլ ցածր բարձրությամբ թռել է Բալթիկ ծովում լեհական Petrobaltik նավթային հարթակի վրայով։