Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ակտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված սեպտեմբերի 19-ին գրեթե հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, որոնց քանակը ամսական նորմայի նկատմամբ ունեցել է հետևյալ պատկերը․
-Շիրակում այն կազմել է նորմայի մինչև 96%-ը,
-Լոռիում, Տավուշում` 43-50%-ը,
-Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում` 55-75%-ը,
-Արարատում, Արմավիրում` 50-103%-ը,
-Վայոց ձորում և Սյունիքում` 30-50%-ը,
-Երևանում` մինչև 68%-ը։
Սեպտեմբերի 20-22-ին հանրապետության առանձին շրջաններում տեղումները կշարունակվեն, իսկ 23-ից սկսած երկրի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։