Սեպտեմբերի 18-ին աշխատանքային այցով Թբիլիսիում էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպում է ունեցել վրացի գործընկերոջ՝ Վրաստանի կրթության, գիտության, երիտասարդության փոխնախարար Բաիա Կվիցիանիի հետ։ Փոխնախարարներն անդրադարձել են ՀՀ և Վրաստանի հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և հնարավոր համատեղ ծրագրերին։
