Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը:
Մասնավորապես՝ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան հ.18 հասցե երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: