Ուկրաինան և Լեհաստանը պայմանավորվել են ստեղծել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հարցերով համատեղ աշխատանքային խումբ: Համապատասխան համաձայնությունը կնքվել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի՝ Կիև այցի ընթացքում: Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս
Շմիհալը հայտարարել է, որ աշխատանքային խումբը կդառնա հարթակ համատեղ նախաձեռնությունների համակարգման և մշակման համար, ինչպես նաև կկենտրոնանա համատեղ ուսումնական ծրագրերի վրա:
Միևնույն ժամանակ Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Կոնստանտինովկայում ռուսական հարվածներից 5 մարդ է զոհվել, վնասվել են բազմաբնակարան շենքեր: Կիևի մարզում էլ ԱԹՍ-ների հարվածներից հետո հրդեհներ են բռնկվել:
Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ Վոլգոգրադում հարված է հասցվել նավթավերամշակման գործարանի: Ռուսական կողմն էլ հայտնել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Բաշկիրիայում նավթագազային ընկերության:
Միևնույն ժամանակ կողմերը աճյունների փոխանակում են իրականացնել. Ռուսաստանն Ուկրաինային է վերադարձրել 1000 աճյուն, որի դիմաց ստացել է 24 զինծառայողի աճյուն:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան