Այս տարի, ինչպես ամեն տարի, «Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա։ Այս մասին հայտարարել է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը:
Նա մասնավորապես նշել է, որ տոնի հետ կապված որոշ հարցեր ժամանակավորապես հետաձգվել են այն պատճառով, որ քաղաքապետարանի Մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն։
«Մշակույթի բաժնի պետն արդեն իսկ նկատողություն է ստացել։
Հաշվի առնելով բնակիչների ակնկալիքները և ավանդույթները՝ տոնը անպայման տեղի կունենա, և քաղաքը իր ավանդական տոնախմբությամբ կնշի «Գյումրիի օրը»»,- մասնավորապես հայտարարել է Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու նիստում հենց Վարդան Ղուկասյանի առաջարկով էր օրակարգից հանվել «Գյումրու օր» տոնակատարության կազմակերպման և անցկացման վերաբերյալ հարցը: