Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել է, որ Երևանի գործողություններն այսօրվա դրությամբ չեն հակասում ԵԱՏՄ-ում իր պարտավորություններին: Նրա խոսքով՝ Հայաստանի հայտարարությունները Եվրամիությանը անդամակցելու մտադրության մասին «ընդամենը քաղաքական հայտարարություններ են»:
«Որևէ մեկը չի արգելում Հայաստանին համագործակցել այլ երկրների հետ. դա անում են ԵԱՏՄ բոլոր անդամները։ Գլխավորն այն է, որ նման փոխգործակցությունը չհակասի Միության շրջանակներում ստանձնած պարտավորություններին։ Առայժմ նման բան չկա։ Միավորմանը Հայաստանի մասնակցության բնույթը չի փոխվել և մնում է կառուցողական, երկիրն ակտիվորեն աշխատում է ԵԱՏՄ-ում և օգուտներ է ստանում դրանից:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը՝ Աղասանդյանը նշել է, որ երկրիը մնում է ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով և իրավունքներով։
«Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի մասնակցության հարցը պետք է ուղղել հենց Երևանին: Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը բազմիցս նշվել է։ Առայժմ, որքան ինձ հայտնի է, փոփոխություններ չկան»,- հավելել է դիվանագետը։