Հայաստանի գավաթի նախնական փուլում «Սյունիքը» 3-1 հաշվով հաղթել է «Հայքին» և դուրս է եկել 1/8 եզրափակիչ: Այս մասին տեղեկացրել է ՀՖՖ-ն:
Հաշիվը բացել է «Հայքի» կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը։ «Սյունիքից» պատասխանել են Յոահիմ Ամիյեկորը, Ալեն Կարապետյանը և Արմեն Հովհաննիսյանը։
«Արարատի Արաքսը» և «Լեռնային Արցախը» հիմնական ժամանակում փոխանակվել են մեկական գնդակով։ Լրացուցիչ ժամանակում գոլ չի արձանագրվել։ Հետխաղյա հարվածաշարում 7-6 հաշվով հաղթել և 1/8 եզրափակիչ դուրս է եկել «Արարատի Արաքսը»։