Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Իզեդին ալ Քասամի բրիգադները», որոշել է փոխել Գազա քաղաքում պահվող իսրայելցի պատանդների գտնվելու վայրը, քանի որ նրանց կյանքը վտանգի տակ է, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։
ՀԱՄԱՍ-ում նրա աղբյուրը հավելել է, որ պատանդների ճակատագիրը մնում է անհայտ՝ պաղեստինյան անկլավի վարչական կենտրոնում Իսրայելի պաշտպանության բանակի զարգացող ցամաքային գործողության պատճառով: Տեղեկություններ չկան այն մասին, թե այս պահին քանի գերի է պահվում քաղաքում։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել էր Գազա քաղաքում իսրայելական ուժերի ինտենսիվ հարձակողական գործողության մեկնարկը: Նպատակը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է։