Ուկրաինայի նախագահը Sky News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը ձախողել է հարձակողական երեք գործողություն, սակայն ծրագրում է ևս երկուսը։ «Ես ասել եմ եվրոպացիներին և ԱՄՆ նախագահին, որ ռուսները չեն կարողանա գրավել մեր արևելյան շրջանները»,- շեշտել է Վոլոդիմիր Զելենսկին։ Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությանը՝ Զելենսկին նշել է, որ Կիևն աջակցում է հրադադարին: «Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման: Առանց դրա անհնար է ավարտել պատերազմը: Բայց չենք աղաչում, որ այն տեղի ունենա»,- նշել է Ուկրաինայի նախագահը: Մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, որ հանդիպումը կարող է կազմակերպվել Մոսկվայում, Զելենսկին շեշտել է՝ նման բան չի լինի:
Դոնալդ Թրամփն էլ մտահոգություն է հայտնել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ ավելի բարդ է լուծել, քան ինքը պատկերացնում էր: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ պատճառն այն է, որ Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին ատում են իրար: «Հավանաբար ստիպված կլինեմ եռակողմ հանդիպում կազմակերպել: Նրանք պետք է տեղից շարժվեն: Զելենսկին պետք է գործարք կնքի»,- շեշտել է Թրամփը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ալյասկայի գագաթնաժողովից հետո խաղաղության գործընթացում «խնդիրներ» կան։ Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը մեղադրել է որոշ ուժերի՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների պայմանավորվածությունները խափանելու փորձերի համար: Նրա խոսքով՝ այնուհանդերձ կապի մեջ են Վաշինգտոնի հետ:
Մանրամասները՝ տեսաշարում: