Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է անձնագրերում նոր կնիքների վերաբերյալ շահարկումներին:
«Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր որոշ երիտասարդներ հեշտությամբ ընդունել են խայծը, որը տարածել է Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցը և ծանր են տանում ՀՀ մուտքի և ելքի անձնագրերում դրվող կնիքների վրայից Արարատի նկարի հանումը:
Սրանից մինչև 1-2 տարի առաջ ՀՀ սահմանին, մասնավորապես «Զվարթնոց» օդանավակայանում կանգնած էին ՌԴ ФСБ-ի ազգությամբ ռուս ծառայողները, անձնագրերը վերցնում էին, ռուսերեն բարևում, ռուսերն հարցեր տալիս ու անձնագրում դնում Արարատի նկարով կնիքը:
Հիմա ՀՀ սահմանում, այդ թվում օդանավակայանում կանգնած են ՀՀ ԱԱԾ զորքերի ծառայողները, որոնք այո՛, կնիքը դնելուց դնելու են առանց Արարատի նկարի, բայց նրանք ծառայում են Հայաստանի Հանրապետությանը: Էս ամբողջ դիլեմայի իմաստը սա է. դու ուզում ես, որ քո սահմանը հսկի ՀՀ ԱԱԾ ծառայողը, ու դնի միայն ՀՀ ներսում պարփակված սիմվոլիկ նկարով կնի՞ք, թե՞ դու համաձայն ես, որ քո սահմանում կանգնած լինի ռուսական ФСБ-ի ծառայողը և դնի Արարատի նկարով կնիք:
Սա է հարցը»,- սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է պատգամավորը: