ՄԱԿ-ի Միջազգային անկախ քննիչ հանձնաժողովն իր նոր զեկույցում եզրակացրել է, որ Գազայի հատվածում Իսրայելի իշխանությունների գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բնորոշումներին:
«Հանձնաժողովը կարծում է, որ Իսրայելը պատասխանատվություն է կրում Գազայում ցեղասպանության իրականացման համար: Ակնհայտ է, որ մտադրություն կա Գազայում ոչնչացնել պաղեստինցիներին այնպիսի գործողությունների միջոցով, որոնք համապատասխանում են Ցեղասպանության մասին կոնվենցիայում սահմանված չափանիշներին»,- հայտարարել է հանձնաժողովի նախագահ Նավի Փիլեյը:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կտրականապես մերժում է այդ զեկույցը՝ այն անվանելով խեղաթյուրված և կեղծ: