Հարգանքներիս հավաստիքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դերասան Մկրտիչ Արզումանյանին։
«Մկրտիչ Արզումանյան․ հզորագույն արտիստ, համեստագույն մարդ։
Հարգանքներիս հավաստիքը»,– գրել է նա։
Նախօրեին տեղեկացրել էինք, ՀանդԱրտ մշակութային այգում վարչապետը ներկա է եղել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը, որից հետո համացանցում քննարկումներ են ծավալվել, ընդդիմադիր որոշ շրջանակներ արշավ են սկսել դերասան Մկրտիչ Արզումանյանի դեմ, թե ինչու է նա քննարկման մեջ մտել վարչապետի հետ: