Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀանդԱրտ մշակութային այգում ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը:
Այն բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։
Վարչապետը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որում տեղեկացրել է, որ դիտել է ներկայացումը և ունեցել քննարկում՝ շոշափելով դրա ուղերձները, գաղափարական շերտերն ու հետևությունները։