Ինձ հետաքրքիր է՝ չէ՞ր կարելի հարցում անել ԿԸՀ և տեսնել, որ Տիգրան Ավինյանը 2017 թ. հանձնել է հայտարարագիր։ Այն ժամանակ պաշտոնյա չէր Տիգրան Ավինյանը, Լոնդոնից մի քանի տարի առաջ էր վերադարձել, որտեղ ուսանել էր իր ընտանիքի հաշվին: 19-ամյա Տիգրան Ավինյանը, իր Mercedes ջիպի մեջ նստած, չէր մտածում, որ ֆինանսական հաջողությունների խնդիր ունի առհասարակ: Տիգրան Ավինյանի հայրն էլ չէր մտածում, որը մրցույթի տենդերի չի մասնակցել: Այդ մասին ասուլիսի ժամանակ անդրադառնալով քաղաքական գործունեությանը զուգահեռ իր ֆինանսական վիճակի բարելավման մասին մամուլի հրապարակումներին՝ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետի հորդորում է ուսումնասիրել 2017 թ. իր ներկայացրած հայտարարագիրը և տեսնել, որ 7 տարվա մանիպուլյացիան փորձում է մոլորեցնել, խաբել ու համոզել, թե իբր Տիգրան Ավինյանը սոված էր, ոչ մի բան չուներ։
«Այս մանիպուլյացիան, որ տեղի է ունենում 7 տարի՝ իրար հետևից, կաթ-կաթ, մինչև քարը կծակվի, որ ներկայացնեն, թե Տիգրան Ավինյանը սոված էր, ոչ մի բան չուներ։ Չգիտեմ՝ բա ո՞նց էր Լոնդոնում սովորել, ավտոմեքենաները որտեղի՞ց, առանձնատունը որտեղի՞ց, հեկտարներով հողերը որտեղի՞ց։ Ասեմ որտեղից՝ արդար քրտինքով աշխատած՝ մինչև 2018 թ.։
Ասեմ ավելին՝ հիմա մեր ընտանիքի որևէ բիզնես նախաձեռնություն կապ չունի ո՛չ համայնքի հետ, ո՛չ պետության»,- նշեց նա։