Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հարցում իր համբերությունը սպառվում է: ԱՄՆ նախագահը հավելել է՝ հիասթափված է ռուս-ուկրաինական կարգավորման դանդաղ առաջընթացից։
Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է Լեհաստանում ստեղծված իրավիճակին: Ավելի վաղ նա կարծիք էր հայտնել, որ ռուսական ԱԹՍ-ները, հնարավոր է, սխալմամբ են հայտվել Լեհաստանի օդային տարածքում: Fox News-ի հետ հարցազրույցում Թրամփը նշել է, որ չի պատրաստվում որևէ մեկին պաշտպանել: «ԱԹՍ-ները ոչ մի դեպքում չպետք է մոտենային Լեհաստանին», - շեշտել է ԱՄՆ նախագահը:
Նա տեղեկացրել է, որ մտածում հակառուսական պատժամիջոցները խստացնելու ուղղությամբ, դրանք կարող են տարածվել նավթային և բանկային ոլորտների վրա:
Հեղինակ՝ Դիանա Գասարյան