Լոնդոնում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել: «Միավորե՛նք թագավորությունը» կարգախոսով ակցիայի մասնակիցները բողոքել են իշխանության միգրացիոն մեղմ քաղաքականության դեմ: ԶԼՄ-ների տվյալով՝ այն կազմակերպել է ծայրահեղ աջակողմյան «Անգլիական պաշտպանության լիգա» կազմակերպության հիմնադիրը: Երթի մասնակիցները բողոքել են, որ ներգաղթյալների մեծ թվի պատճառով երկրում տնտեսական ճգնաժամ է հասունանում:
Միևնույն ժամանակ տեղի է ունեցել ակցիա՝ արդեն ի պաշտպանություն միգրանտների, սակայն ըստ լրատվամիջոցների՝ ավելի սակավաթիվ: Այն անցկացվել է «Ո՛չ ռասիզմին», «Միգրանտնե՛ր, բարի գալուստ», «Կանգնեցրե՛ք ծայրահեղ աջերին» կարգախոսներով։
Բողոքի ակցիային մասնակցել են Մեծ Բրիտանիայի տարբեր շրջանների բնակիչներ։ Մայրաքաղաքում անվտանգությունն ապահովելու և հակադիր գաղափարախոսությամբ ցուցարարների միջև բախումներ թույլ չտալու համար ներգրավվել է 1500-ից ավելի ոստիկան:
Մանրամասները՝ տեսաշարում։