ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վանաձորյան այցի շրջանակում չնախատեսված այց է կատարել Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր:
«Վանաձորյան այցիս շրջանակում չնախատեսված այց կատարեցի նաև Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր:
Ուրախ էի, որ հնարավոր առավելագույնն արված էր կոկիկ, մաքուր միջավայր ստեղծելու համար, պացիենտների բուժման կազմակերպումը ևս գոհացնող էր: Որոշեցինք ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնել՝ արդիականացնելու կենտրոնը:
Աչքիցս չվրիպեց նաև խնամված այգին` մրգատու ծառերով և ծաղիկներով»,- գրել է նախարարը: