Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Քննչական կոմիտեից 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է, դատարան է ներկայացվել կալանքի միջնորդություն։