Ռուսական անօդաչուների կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտման ֆոնին Շվեդիան Լեհաստան կուղարկի հակաօդային պաշտպանության միջոցներ և ավիացիա, իսկ Նիդերլանդները՝ պաշտպանական համակարգեր, ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ, ինչպես նաև 300 զինծառայող։
Լեհաստանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել նաև եվրոպական այլ երկրներ, այդ թվում՝ Չեխիան, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բալթյան երկրները:
«ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը հազվադեպ և լուրջ իրավիճակ է»,- հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարը: