Արմավիրում արձանագրված սննդային թունավորումները հավի մսով ուտեստներից են՝ պարզել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Ընդհանուր առմամբ սննդային թունավորմամբ «Արմավիր» բուժկենտրոն է դիմել 13 քաղաքացի, 9-ը՝ ստացիոնար բուժում է ստանում: Սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է՝ արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Մանրամասները՝ ռեպորտաժում։