ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Հայաստան-Իռլանդիա խաղում Հայաստանի հավաքականի հաղթանակին:
«Շնորհավորում եմ թիմին և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին առաջին հաղթանակի առիթով: Բայց աշխատելու շատ տեղ կա: Առաջ»,- գրել է Հարությունյանը:
Հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ևս խոսել էր առկա խնդիրներից: Անդրադառնալով հաղթանակին նշել է, թե չի ցանկանում ուռճացնել այն, բայց շատ կարևոր մեկ քայլ առաջ էր:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթանակ է տարել Իռլանդիայի ընտրանու նկատմամբ: