Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կազմակերպության համերաշխությունն է հայտնել Լեհաստանին:
«Երեկ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները խիստ հիշեցում են այն մասին, որ մեկի անվտանգությունը բոլորի անվտանգությունն է: Մենք մեր համերաշխություն ենք հայտնում Լեհաստանին՝ Ռուսաստանի կողմից իր օդային տարածքի անընդունելի խախտման հարցում»,- ասել է Կոշտան:
ԵԽ նախագահը զգուշացրել է. «Ռուսաստանի շարունակական ագրեսիան Ուկրաինայի դեմ և անխոհեմ ներխուժումները ԵՄ անդամ պետությունների օդային տարածք ուղղակի սպառնալիք են բոլոր եվրոպացիների և մայրցամաքի կարևորագույն ենթակառուցվածքների անվտանգության համար»:
Նա վստահեցրել է, որ Եվրոպան ավելի շատ ներդրումներ է կատարում պաշտպանության ոլորտում, իսկ Լեհաստանն իրավունք ունի ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար: