ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է ԵՄ-ին Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնել մինչև 100%՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի լուծումն արագացնելու համար, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ նախագահն այս պահանջը ներկայացրել է Վաշինգտոնում ԱՄՆ և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը մասնակցելուց հետո։
«Մենք պատրաստ ենք սկսել, սկսել հենց հիմա, բայց դա կանենք միայն այն դեպքում, եթե մեր եվրոպացի գործընկերներն աջակցեն մեզ»,- ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ One America News Network-ի եթերում ասել է, որ Թրամփը չի ցանկանում Ռուսաստանի տնտեսական մեկուսացումը և պատրաստ է համագործակցության այդ երկրի հետ: Վենսն ընդգծել է, որ Ռուսաստանը հարուստ է օգտակար հանածոներով: