ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին: Դոնալդ Թրամփի խոսքով՝ եվրոպական մի քանի ղեկավարներ սեպտեմբերի 8-ին կամ 9-ին կմեկնեն Վաշինգտոն ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը քննարկելու:
Թրամփը դժգոհություն է հայտնել առկա իրադրությունից և հայտարարել, որ հակամարտությունը կլուծվի: Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ մոտ օրերս կզրուցի Ռուսաստանի նախագահի հետ:
Միջազգային լրահոսը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: