Եվ մեր վերջին պատմությունը 13-ամյա Ռուբենի մասին, որը չէր հավատում իր երջանկությանը: Նա դարձավ հայտնի Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման կադրերից: Ռոնալդուն նկատել էր նրան և նրա ձեռքը բռնած դուրս եկել մարզադաշտ, թեև Ռուբենը պետք է ուղեկցեր Պորտուգալիայի ազգային հավաքականի դարպասապահին: Այս կադրերը տարածվեցին հազարավոր լրատվամիջոցներով, գրանցելով ավելի քան 80 միլիոն դիտում: Ռուբենը Լուրերին պատմել է իր երազանքների, տպավորությունների ու զգացողությունների մասին:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան