Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունն այսօր դատախազի կողմից հաստատվել, ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Տարոն Մարգարյանը մեղադրվում է քաղաքապետ աշխատած տարիներին հանցավոր ճանապարհով դպրոցական և նախադպրոցական հաստատություններից մոտ 7000 քառակուսի մետր հողատարածք օրինականացնելու համար: Ազգային ժողովը մարտի 27-ին համաձայնություն է տվել Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությանը: Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել մարտի 28-ին և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: