Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրի Գերմանա-հարավսլավական թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: