Երևանի դպրոցներում դասերը 15 րոպե շուտ սկսելու որոշումը դրական ազդել երթևեկության վրա, կարծում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը: Անդրադառնալով մայրաքաղաքում մեքենաների հոսքին՝ նշվել է, որ վերջին մեկ տարում Երևանում ավտոմեքենաների քանակը ավելացել է շուրջ 12 հազարով: Քաղաքապետը շեշտել է՝ պետք է շարունակել գործել այն նպատակադրմամբ, որ քաղաքը առաջին հերթին հարմար լինի մարդկանց համար:
Գործակարգավարական նիստի մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: