Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այսօր Պերսեպոլիսում հանդես է եկել բացառիկ համերգային ծրագրով՝ նվիրված իր 100-ամյակին։ Այն տեղի է ունեցել Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրում։
Այս մասին տեղեկացնում է Իրանի ԻՌՆԱ պետական լրատվական գործակալությունը։
Բեմում հանդես են եկել մենակատար՝ տենոր Լիպարիտ Ավետիսյանը, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանը։
Ծրագրի շրջանակներում հնչել են Ալեքսանդր Հարությունյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ռուհոլլահ Խալեղիի ստեղծագործությունները, իսկ երեկոյի գագաթնակետը եղել է Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։
Այս պատմական համերգը խորհրդանշում էր հայ-իրանական մշակութային երկխոսության և երաժշտության միավորող ուժը։