Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Մելիքյանը հայտարարել է, որ թիմի ներսում խնդիրներ չկան:
«Եղել են պրոբլեմներ, ես եկել եմ առաջին հերթին դրանք լուծելու և գնալ արդյունքի: Չեմ վախենում նման տղաների հետ գնալ առաջ: Գիտեմ, եթե վաղը չհաղթենք, մենք կհաղթենք ապագայում»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:
Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։