Սեպտեմբերի 4-ին Պորտուգալիայի հավաքականը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղին։
Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։
Հավաքականները մարզվում են՝ պատրաստվելով վաղվա խաղին: