Բաքուն հայտնել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման պատճառն Ադրբեջանում Ռուսաստանի 13 քաղաքացիների ձերբակալությունը չէ, ինչպես դա ներկայացնում է ռուսական կողմը՝ հարաբերությունների կարգավորման պայման նշելով նրանց ազատ արձակումը:
«Քաջ հայտնի է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության պատճառը հարձակման հետևանքով խոցված AZAL-ի ինքնաթիռի վթարն է և ռուսաստանցի պաշտոնատար անձանց հետագա վարքը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ երկկողմ հարաբերություններում լարվածության լրացուցիչ գործոն են դարձել Եկատերինբուրգում ադրբեջանցիների հետապնդումները՝ էթնիկ հողի վրա, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր պետական կառույցների գործունեությունը՝ ուղղված Ադրբեջանի դեմ:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների ազատ արձակումը կարևոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նրա խոսքով՝ այդ թեման մանրամասն քննարկվել է օգոստոսի 22-ին Աստրախանում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի նիստում:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան