Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 14։25-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է Լանջաղբյուր գյուղի Իլիկավանքի փողոցի տներից մեկին հարակից կիսակառույց շինությունը (մոտ 120 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։24-ին, մարվել՝ 23։35-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը, շինության ներսում պահեստավորած մոտ 950 հակ անասնակեր և «VAZ» մակնիշի չշահագործվող ավտոմեքենա։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։