Չոր եղանակն այս տարի բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի 5 ջրամբարների լցվածության վրա՝ դրանք նախորդ տարվա համեմատ 113 միլիոն խորանարդ մետրով պակաս են լցված: Հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում 2024-25 թվականների ձմեռը ամենաչորայինն է եղել: Ջրային կոմիտեից ասել են, որ ջրի պակասի դեմ կպայքարեն կորուստները նվազեցնելով:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան