• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը հետաքրքրված չէ իրանական կողմի հետ հանդիպմամբ. Թրամփ. «Հարևաններ» ԱՄՆ-ը հետաքրքրված չէ իրանական... 19:25
Օրը՝ 60 վայրկյանում | 22.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 22.07.2026 20:26
Բաց հարթակ․ Սամվել Կարապետյանը լուռ էր, երբ Քոչարյանն ու Սարգսյանը ՀՀ-ն մատուցում էին ՌԴ-ին. Բլեյան Բաց հարթակ․ Սամվել Կարապետյանը... 20:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:1601 Սեպ, 2025

ՀՀ-ն հավատարիմ է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի Թիենծին քաղաքում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և հանդես եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Պատվավո՛ր նախագահող Սի Ծինփին,

Հարգելի՛ Նուրլան Երմեկբաև,

Ձե՛րդ գերազանցություններ,

Հարգարժա՛ն պատվիրակներ,

Նախ և առաջ կցանկանայի երախտագիտությունս հայտնել պարոն Սի Ծինփինին Շանհայի համագործակցության կազմակերպությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահության ներքո ընթացող գագաթնաժողովի շրջանակներում ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար:

Ինձ համար մեծ պատիվ է առաջին անգամ մասնակցել գագաթնաժողովին՝ որպես երկխոսության, վստահության և համագործակցության հարթակ:

Վստահ եմ, որ Չինաստանի նախագահության ներքո ձեռնարկվող քայլերն իրենց նպաստը կբերեն Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցության նոր ուղղությունների բացահայտմանը՝ գրանցելով նորանոր ձեռքբերումներ:

Հարգելի գործընկերներ,

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք խաղաղության Հռչակագիր, նախաստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց։ Սա պատմական շրջադարձ է, որը շատ ավելի լայն տարածաշրջանային ազդեցություն կունենա։ Երեկ գագաթաժողովի մասնակից առաջնորդներն այսօր էլ շնորհավորում էին թե՛ մեզ, թե՛ Ադրբեջանին հաստատված խաղաղության համար, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր շնորհավորանքների համար։

Այժմ մենք քննարկում ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա մեր երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը՝ Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։

Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած Հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն, և կարծում եմ, որ ճշտված, համաձայնեցված այդ տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը: Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել նաև, որ, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Այս ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները ստորագրեցին երկկողմ հուշագիր այդ նախագիծը զարգացնելու և այդ նախագծում ներդրումներ անելու ուղղությամբ: Այս ամենի, այս նախագծերի իրականացման արդյունքում, և ես ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին, և մենք վճռական ենք հնարավորինս արագ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել: Եվ այդ ամենի արդյունքում կբացվի ոչ միայն հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ներպետական, երկկողմ և միջազգային հաղորդակցության համար, այլև լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ բոլոր երկրների, ներառյալ մեր և Ադրբեջանի անմիջական հարևանների համար։

Հարգելի՛ ներկաներ,

Երեկ այստեղ՝ Թիենծինում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, մեզ համար ևս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ։ Երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրեցին Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե, և ուզում եմ այս առիթով գոհունակությունս արտահայտել Պակիստանի վարչապետ, հարգարժան Շահբազ Շարիֆին։

Հարգելի՛ գործընկերներ,

Այս տարի Չինաստանի նախագահությունն անցկացվում է «ՇՀԿ կայուն զարգացման տարի» թեմատիկ ուղղվածության ներքո, որի շրջանակը ընդգրկում է նաև կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների հասցեագրումը՝ որպես կայուն զարգացման և գլոբալ բնապահպանական օրակարգի ևս մեկ կարևոր բաղադրիչ։

Որպես 2026 թվականին ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի COP17 համաժողովը հյուրընկալող և նախագահող երկիր` Հայաստանն ամենայն ջանքեր կգործադրի նպաստելու կոնվենցիաների, դրանց արձանագրությունների և գլոբալ շրջանակի նպատակների առաջխաղացմանը։

Հայաստանը կարևորում է բազմակողմ հարթակների շրջանակներում համագործակցությունը՝ որպես բազմաշերտ երկխոսության, հանդուրժողականության, փոխըմբռնման, մարդու իրավունքների պաշտպանության և համագործակցության խթանման կարևորագույն գործիք, և հույս ունենք, որ համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք նպաստել ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային մակարդակում փոխըմբռնման և համերաշխության ամրապնդմանը:

Այս տեսանկյունից, կարծում եմ, գնահատելի է պարոն Սի Ծինփինի կողմից առաջ քաշված՝ Գլոբալ կառավարման նախաձեռնության հայեցակարգը՝ հատկապես ՄԱԿ-ի կանոնադրության և դրա առանցքային սկզբունքների վրա հիմնված բազմակողմ համակարգի պահպանման և ամրապնդման կարևորության համատեքստում, և մենք աջակցում ենք պարոն Սի Ծինփինի այդ նախաձեռնությանը։

Վերջում ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ այս գագաթնաժողովը պատմական է նաև Հայաստանի և Չինաստանի հարաբերութուններում, որովհետև մենք նախագահ Սի Ծինփինի հետ ընդունեցինք հայտարարություն՝ արձանագրելով, որ Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը զարգացել և հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի, և ես համոզված եմ՝ այդ հենքի վրա մեր երկրների հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կզարգանան:

Շնորհակալություն»:

Դիտումների քանակ347
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել այս միջազգային համաժողովին․ Աննա Հակոբյանը Եթովպիայում քննարկումների է մասնակցել 00:3223 Հլս, 2026
  • Հրաձգության Հայաստանի հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն 23:4722 Հլս, 2026
  • Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները 23:2622 Հլս, 2026
  • Ինչու վճարել նեղ մասնագետին, ինչու դեղատներում դեղը չկա. ապահովագրության հիմնադրամը պարզաբանում է 23:0022 Հլս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև 22:4622 Հլս, 2026
  • Եթե Իրանը որևէ նավի հարվածի, ԱՄՆ-ը դրա դիմաց կամուրջ կամ էլեկտրակայան կխոցի. Թրամփ 22:1722 Հլս, 2026
  • Հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղիներն են քննարկվել 21:5722 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին 21:4822 Հլս, 2026
  • ԿԼ. «Ալաշկերտը» Երևանում կընդունի «ՉՖՌ Կլուժին» 21:3522 Հլս, 2026
  • Սերգեյ Փարաջանովը՝ Դիլիջանում 21:1822 Հլս, 2026
  • «Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան 21:0722 Հլս, 2026
  • Քննարկվել են Կանադայի հետ առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները 21:0522 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 |Առողջության ապահովագրության խնդիրներն ու առավելությունները. դժգոհությունների հետքերով 21:0022 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ 20:5922 Հլս, 2026
  • Յուլիս 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5522 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 22. 2026 20:5122 Հլս, 2026
  • «Բոհեմ» թատրոնը սկսում է բացօթյա ներկայացումների շարք 20:4622 Հլս, 2026
  • Մատենադարանը համախմբել է միջազգային հայագիտական ներուժը 20:4122 Հլս, 2026
  • Ամերիկյան անկախության ուղին՝ Երևանում 20:3622 Հլս, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանում ոչնչացնել մեկ կամուրջ կամ մեկ էլեկտրակայան՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում որևէ նավի վրա հարձակման 20:3122 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.07.2026 20:2622 Հլս, 2026
  • Բոնուսային համակարգը գործում է. roadpolice.am կայքում գրանցվելու դեպքում՝ վճարը նվազում է ևս 20%-ով 20:2122 Հլս, 2026
  • Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում 20:1522 Հլս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ 20:1122 Հլս, 2026
  • Դեսպան խաչատրյանը և Փարիզի քաղաքապետի տեղակալն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներին 20:0622 Հլս, 2026
  • Ամերիկյան անկախության ուղին՝ Երևանում 19:5322 Հլս, 2026
  • Ռուսաստանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի. Լավրով 19:4522 Հլս, 2026
  • Զարինջայի 6 կմ երկարությամբ ջրագիծը շուտով շահագործման կհանձնվի. գյուղը նոր կրթահամալիր կունենա 19:3822 Հլս, 2026
  • Թրամփը հաստատել է Էր Ռիադի հետ կնքված միջուկային համաձայնագիրը. AP 19:3022 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին 19:2222 Հլս, 2026
  • Ամփոփվել է առողջության ապահովագրության կես տարին 19:1522 Հլս, 2026
  • Քրեակատարողական ծառայությունում աշխատանքի անցնելու տարիքային շեմը վերացվել է 19:0822 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | ՃՈ ծանուցումները ստանալու համար 150.000 անձ է բաժանորդագրվել. ինչպես օգտվել զեղչերից 19:0022 Հլս, 2026
  • Շենավանը հարմարավետ է դառնում. նոր պարտեզը պատրաստ է, ամբուլատորիայի շինարարությունը կավարտվի շուտով 18:5922 Հլս, 2026
  • Լիբանանի վարչապետը այցելել է երկրի հարավում իսրայելական ուժերի լքած քաղաքը 18:5222 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ 18:4922 Հլս, 2026
  • Մտել էր բնակարան, գողացել զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ. բնակարանային գողության դեպք է բացահայտվել 18:4222 Հլս, 2026
  • Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին 18:3522 Հլս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը հասարակական խորհրդի նիստին ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները 18:3122 Հլս, 2026
  • Ռոբոտային վիրաբուժությունն արդեն հասանելի է նաև պետական բուժկենտրոնում 18:2422 Հլս, 2026
  • Ֆրանսիայում կարգելվի 15 տարեկանից ցածր անձանց մուտքը սոցիալական ցանցեր 18:1622 Հլս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ 18:0822 Հլս, 2026
  • Միկոյան 25 շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է 18:0122 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ 17:5422 Հլս, 2026
  • Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը 17:4722 Հլս, 2026
  • ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները իրականացնում են հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ՝ հրդեհների կանխարգելման, դրանց տարածման և հետևանքների վերացման նպատակով 17:3822 Հլս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրվարույթի նյութերը 17:2922 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինարարական աշխատանքներին 17:2122 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանին մեկուսարանից տեղափոխել են ՔԿ՝ առերեսման. նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից 17:1022 Հլս, 2026
  • Տարածաշրջանում խաղաղության հիմնական խախտողն Իրանն է. Ռուբիո 17:0122 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդություններից մեկը մերժեց, մյուսը բավարարեց 17:0022 Հլս, 2026
  • ԿԸՀ-ն որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը 16:4922 Հլս, 2026
  • Մեկնարկել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունները 16:3722 Հլս, 2026
  • Հուլիսի 23-ին Մանիլայում կկայանա Ռուբիոյի հետ հանդիպումը. Լավրով 16:2822 Հլս, 2026
  • Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել 16:1722 Հլս, 2026
  • Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու ծրագրեր չունենք. Թրամփ 16:0822 Հլս, 2026
  • «Հըզբոլլահի» զինաթափումը հնարավոր է միայն օկուպացիայի ավարտից հետո. Ժոզեֆ Աուն 15:5622 Հլս, 2026
  • Հայագիտության զարգացման հիմքում դնելով միջազգային չափանիշները․ մեկնարկել է 3-րդ հայագիտական միջազգային կոնգրեսը 15:4722 Հլս, 2026
  • Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով 15:3922 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով 15:3422 Հլս, 2026
  • Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը. Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 15:2722 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն 15:1622 Հլս, 2026
  • ԿԸՀ-ն բավարարել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը 15:0822 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Ապահովագրությամբ ամենափոքր փոխհատուցումը՝ 6.000 դրամ, ամենամեծը՝ 10.1 մլն. ամփոփում 15:0022 Հլս, 2026
  • Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից 14:5122 Հլս, 2026
  • Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 14:3822 Հլս, 2026
  • «Աերոֆլոտ ռուսական ավիաուղիներ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 47 մլն դրամ հարկ է վճարել 14:2722 Հլս, 2026
  • Թեհրանը կոչ է արել Սոֆիային ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ չտեղակայել երկրի ավիաբազայում 14:1522 Հլս, 2026
  • Փրկարարները Երևանի Կորյունի փողոցում գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ 14:0322 Հլս, 2026
  • Աշոտ Զաքարյանը և Շալվա Շենգելիան քննարկել են համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները 13:5522 Հլս, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում ընտանեկան բժիշկների վարձատրությունն աճել է գրեթե 54 տոկոսով 13:4422 Հլս, 2026
  • Ես իմ հաջորդին եմ հանձնում մի բանակ, որը ոչ միայն պաշտպանվում է, այլև հարձակվում է. Սիրսկի 13:3622 Հլս, 2026
  • Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի զարգացման առաջիկա 3 տարիների ռազմավարական առաջնահերթություններն ու գործողությունները 13:2522 Հլս, 2026
  • Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը 13:1422 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | ՀՀ-ն ԱՄՆ հետ գործակցությունից ավելի ուժեղ է դառնում, ՌԴ դեպքում այդպես չէ. փորձագետ 13:0022 Հլս, 2026
  • Հունիսի դրությամբ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ունի շուրջ 1,8 մլն շահառու, որից 762.404-ն օգտվել են այս կամ այն ծառայությունից 12:5922 Հլս, 2026
  • Զելենսկին Սիրսկուն ազատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից 12:4922 Հլս, 2026
  • Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտակայքում բռնկված հրդեհի տարածումը 12:3622 Հլս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավան և Գառնի համայնքներում 12:2822 Հլս, 2026
  • Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան 12:1922 Հլս, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները արձանագրել են Կովկասյան ընձառյուծի 12:1422 Հլս, 2026
  • Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ 12:0522 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր 11:5622 Հլս, 2026
  • Ուկրաինական դրոնները հարձակվել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում 11:4522 Հլս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը կանադացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները 11:3222 Հլս, 2026
  • ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե 11:3122 Հլս, 2026
  • Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան 11:2422 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին 11:1522 Հլս, 2026
  • 2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ 11:1222 Հլս, 2026
  • Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը 11:0022 Հլս, 2026
  • Օգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ 10:5122 Հլս, 2026
  • «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ 10:3022 Հլս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին 10:0722 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | ԿԸՀ-ն այսօր կշարունակի քննարկել Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը 10:0022 Հլս, 2026
  • ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները 09:5222 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:2322 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը 09:1322 Հլս, 2026
  • Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը 08:5722 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4222 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին 08:1722 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015