«Վեոլիա Ջուր» ընկերության տեխնիկական տնօրինության ջրատար համակարգերի կարգավորման բաժնի մասնագետները վերջին օրերին կարևոր նշանակության ջրատարների վրա տարբեր վթարներ են հայտնաբերել։
Այս մասին տեղեկացրել է ընկերությունը:
Մասնավորապես՝
վայրկյանում 7 լիտր ջրաքանակով վթար «Արզնի 2» ջրատարի վրա,
7լ/վ ջրաքանակով վթար «Նուբարաշեն-Արին Բերդ» ջրատարի վրա:
4 լ/վ ջրակորուտով վթար Արին-Բերդ-Էրեբունի զանգվածը սնող ջրատարի վրա:
Ընկերության շահագործման տեղամասերի մասնագետները բոլոր վթարները վերացրել են: