Ավարտվում է Հյուսիս-հարավի՝ Տրանշ-2-ի 34 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատումը, որով ծրագրի հյուսիսային ճյուղի կառուցումն ամբողջանում է: Հյուսիս-հարավի այս հատվածում ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել ճանապարհի հետ համայնքներին կապող 19 T-ձև հանգույց, գյուղտեխնիկայի և կենդանիների 6 անցում, 4 կամուրջ և 9 էստակադա։