Հայաստանն այսօր իր նորանկախ պատմության մեջ ամենապակաս խոցելի վիճակում է։ Խաղաղությունն այլևս անշրջելի է, դա համարում եմ իմ առաքելությունը՝ արձանագրել է վարչապետը օրվա ճեպազրույցում: Հայաստան-ԱՄՆ վերջերս ստորագրված երկկողմ փաստաթղթերի բովանդակությունը առաջիկայում կհրապարակվի, տեղեկացրել է Փաշինյանը, նշել՝ այն 5 կետանոց փաստաթուղթ է, և դրանից դուրս ցանկացած բան իրականության հետ չի կարող որևէ կապ ունենալ:
Խաղաղության օրակարգի վերաբերյալ ընդդիմադիրների դժգոհություններին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ մենք մտել ենք Հայաստանում իշխանությունը բռնազավթած խմբակների վերջնական քաղաքական ոչնչացման փուլ:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան