Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Ալեքս ֆաբրիկա» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 337 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 42 աշխատատեղ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 52-ի՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 337 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ։
«Էկո պակ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել շինանյութի պարկերի արտադրության համար՝ իրականացնելով 46.4 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 19 աշխատատեղ 122 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ. նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 21-ի՝ 140 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 17 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.7 մլն դրամ։
«Օրիգինալ տեքստիլ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 589.5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 30 մլն դրամի ներդրում նոր արտադրամասի ընդլայնման և վերազինման համար։ Ներկայումս առկա է 24 աշխատատեղ 109 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 40-ի՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 589.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 44.9 մլն դրամ։