Տեղական արտադրանքը միջազգային շուկաներ արտահանելու գործընթացը խթանելու նպատակով ՀՀ կառավարության՝ նախկինում ընդունած որոշումներով հաստատվել են կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության և արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագրերը, որոնցով նախատեսվում է մասնակի փոխհատուցել տեղական կազմակերպություններում կառավարման ժամանակակից միջազգային համակարգեր ներդնելու և միջազգային սերտիֆիկատներ ստանալու ծախսերը և ՀՀ-ում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարված համապատասխանության գնահատման ծախսերը:
Կառավարության այսօրվա որոշմամբ կգործարկվեն այդ ծրագրերը և կստեղծվեն պայմաններ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ բարձրացնելով միջազգային գործող շուկաներում տարատեսակ տեղական արտադրանքի մրցունակությունը: Արդյունքում՝ ակնկալվում է, որ կարդիականացվեն ազգային արտադրողների բիզնես գործընթացները, ինչը կնպաստի արտադրանքի որակի բարելավմանը՝ համապատասխանելով ազգային և միջազգային լավագույն ստանդարտներին, կապահովվի արտադրանքի արտահանման ծավալների աճ, կբարելավվի հայկական արտադրանք արտադրող կազմակերպությունների արտահանմանն ուղղված տնտեսական բեռը, ինչը կնպաստի արտահանման աշխարհագրության ընդլայնմանը և առևտրի դիվերսիֆիկացմանը, կկրճատվեն հայաստանյան արտադրողների՝ արտադրանքի արտադրության գործընթացի կազմակերպման և որակի հետ կապված ծախսերը, ինչի արդյունքում կբարելավվի հայկական արտադրանքի որակը: