Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր Մայիսյան բնակավայրում հետևել է Մայիսյանի դպրոցի կառուցման աշխատանքների մեկնարկային փուլին: Այդ մասին տեղեկացնում են Ախուրյանի համայնքապետարանից։
Դպրոցը կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, արժեքը՝ 2 միլիարդ, 39 միլիոն 724 հազար դրամ է: Նորակառույց դպրոցն ունենալու է բոլոր հարմարաությունները:
Համայնքի ղեկավարը շինհրապարակում շինարարի հետ քննարկել է գործընթացի մանրամասները, ընդգծել, որ համայնքի տիրույթում գտնվող բոլոր հարցերը կլուծվեն անխոչընդոտ:
Կարևորվել է աշխատանքների բաց, թափանցիկ, սահմանված կանոնններին համապատասխան լինելը, որ արդյունքում շահող կողմը լինի ՀՀ քաղաքացին: